Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։ Արձանագրվեց 2-1 հաշիվ՝ հօգուտ «Արքայական ակումբի»։
Առաջին կեսում հաշիվը բացվեց հանդիպման 13-րդ րոպեին. Լուկաս Վասկեսի եզրային փոխանցումից հետո Կարիմ Բենզեման կրնկի գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Ռեալին», իսկ 28-րդ րոպեին Թոնի Կրոսը տուգանային հարվածով կրկնապատկեց հաշիվը։ Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Օսկար Մինգեսան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց Կազեմիրոն։ Չնայած ճնշմանը՝ «Արքայական» ակումբին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու վաստակել 3 միավոր՝ դուրս գալով առաջին հորիզոնական։