«Մանչեսթեր Սիթին» առաջ է անցել «Ռեալից» և «Չելսիից» Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող էրլինգ Հալանդի տրանսֆերի համար պայքարում:
Ինչպես հաղորդում է Dailymail-ը, «քաղաքայինները» բանակցություններում բավականին առաջ են գնացել ու արդեն կապ են հաստատել նորվեգացու մտերիմների հետ:
Նշվում է, որ 20-ամյա խաղացողի գործակալ Մինո Ռայոլոն, հանուն գործարքի, պատրաստ է հարթել կոնֆլիկտը Պեպ Գվարդիոլայի հետ, որն առաջացել էր Զլատան Իբրահիմովիչի «Բարսելոնայում» խաղալու տարիներին:
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am