Հոդվածներ

Իսկոն իր 350-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
08.02.2022
1736 0

«Գրանադայի» դեմ հանդիպումը 350-րդն էր Իսկոյի համար Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել իսպանացուն։

«Գրանադայի» դեմ խաղում Իսկոն տեղ էր գտել թիմի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 65 րոպե։ Ֆուտբոլիստը այս ցուցանիշին հասել է «Ռեալի» կազմում իր 9-րդ մրցաշրջանում։  Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ 

Այդ 350 հանդիպումները նա անցկացրել է հետևյալ մրցաշարերում. Լա Լիգա (243), Չեմպիոնների Լիգա (62), Իսպանիայի գավաթ (31), ԱԱԱ-ի գավաթ (6), Եվրոպայի սուպերգավաթ (4) և Իսպանիայի սուպերգավաթ (4)։ «Ռեալի» կազմում Իսկոն նվաճել է 17 տիտղոս, որոնց թվում են նաև ՉԼ-ի 4 գավաթները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված