• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Չեմ կարող ասել, թե ինչու էր Բեյլը ծիծաղում. Ինձ համար դա կարևոր չէ»

Հոդվածներ

Անչելոտի. «Չեմ կարող ասել, թե ինչու էր Բեյլը ծիծաղում. Ինձ համար դա կարևոր չէ»
06.02.2022
1997 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Գրանադայի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Էդեն Ազարին և խոսել Գարեթ Բեյլի պահվածքի մասին։ 

«Երբ ես ասում եմ, որ ոչինչ չի կատարվում, դա վերաբերում է մեր անձնական հարաբերություններին։ Ֆիզիկական առումով ևս ոչինչ տեղի չի ունեցել։ Էդենի մոտ ամեն բան կարգին է և նա լավ է մարզվում։ Բայց կան որոշումներ, որոնք ես պետք է կայացնեմ։ Եթե Ազարը չի խաղում, ապա նշանակում է, որ տվյալ խաղում ես ընտրություն եմ կատարել այլ ֆուտբոլիստի օգտին։ Նա դուրս է եկել խաղադաշտ այն ժամանակ, երբ ես գտել եմ, որ կարող է օգնել թիմին, ու նա դա արել է։ Չկա ոչ ֆիզիկական և ոչ էլ անձնական խնդիր։ 

Ինչ վերաբերում է Բեյլի ծիծաղին, ես այդ դրվագը չեմ տեսել։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել և թե ինչու է նա ծիծաղել։ Ես մտադիր էի Ազարին և Սեբալյոսին խաղադաշտ դուրս բերել ավելացրած ժամանակում, և հենց դրա համար էլ նրանք նախավարժանք էին կատարում։  Նախավարժանք կատարելու հնարավորություն ունեն միայն երեք ֆուտբոլիստներ։ Այդպիսին են կանոնները, ուստի ժամանակ առ ժամանակ ֆուտբոլիստները ստիպված են լինում վաղաժամ ավարտել նախավարժանքը». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված