Հունվար ամսվա արդյունքներով Լուկա Մոդրիչը ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքում խորվաթ ֆուտբոլիստը առաջ է անցել Վինիսիուսից, Բենզեմայից և Միլիտաոյից։
Սա իհարկե տպավորիչ ցուցանիշ է 36-ամյա ֆուտբոլիստի համար։ Հիշեցնենք, որ Մոդրիչը համարվում է «Ռեալի» ամենատարեց ֆուտբոլիստը։
Հունվար ամսին Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Այդ գոլերից մեկը նա խփել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում։
Los Merengues, Realmadrid.am