Հոդվածներ

Վալվերդե. «Ես պետք է առանցքային ֆուտբոլիստ լինեմ «Ռեալում»
02.02.2022
2357 0

Ֆեդե Վալվերդեն ներկա պահին Ուրուգվայի հավաքականի կազմում պայքարում է ԱԱ 2022-ի ուղեգրի համար։ 

Վալվերդեն, ով օրերս օգնեց իր ընտրանուն հաղթել Պարագվային, խոսել է «Ռեալում» իր նպատակների մասին։ 

«Ես պետք է իմ դերը ունենամ թիմում և կարողանամ դառնալ առանցքային ֆուտբոլիստ «Ռեալի» կազմում։ Ես պետք է ապացուցեմ, թե ինչու եմ հանդես գալիս այդ ակումբում և հենց այնպես չէ, որ ես կրում եմ այդ ակումբի մարզաշապիկը». նշել է Վալվերդեն։ 

Օրերս նրա ընկերուհին՝ Մինա Բոնինոն նույնպես մեկնաբանել էր ֆուտբոլիստի ներկայիս դերը «Արքայական» ակումբում։

«Մենք բոլորից շատ ենք ցանկանում, որ նա հաջողությունների հասնի։ Բայց հարցը միայն հավատալու մեջ չէ, պետք է նաև հարգանք ցուցաբերել։ Ներկա պահին նրա հետ մեկտեղ «Ռեալի» կազմում հանդես է գալիս աշխարհի լավագույն կիսապաշտպանության եռյակը։ Պետք է ուղղակի համբերությամբ զինվել։ Ժամանակը բոլորին իրենց տեղն է դնելու։ Կասկածներ չունեմ, որ գլխավոր մարզիչը վստահում է նրան, և այն, թե ներկա պահին ովքեր են տեղ գտնում մեկնարկային կազմում, ոչ մի հարց չի առաջացնում». նշել է Բոնինոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված