Կարլո Անչելոտին հարձակման գծի հետ խնդիրներ ունի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղից առաջ։ Տարբեր պատճառներով «Ռեալի» հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստների մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է։
Հիմնական խնդիրն այն է, որ իտալացի մասնագետը կարող է զրկվել Վինիսիուս-Բենզեմա զույգից։ Երկու ֆուտբոլիստները միասին մրցաշրջանի մեկնարկից ի վեր 39 գոլի հեղինակ են դարձել։
Ֆրանսիացին շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից, իսկ Անչելոտին չի ցանկանում ռիսկի գնալ «ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ։ Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա «Ռեալը» համաձայնության է հասել Բրազիլիայի ընտրանու հետ ֆուտբոլիստի՝ հավաքականի առաջիկա հանդիպմանը չմասնակցելու համար, սակայն նա Մադրիդ է վերադառնալու «Բիլբաոյի» դեմ խաղից մեկ օր առաջ։
Այս երկու ֆուտբոլիստներից բացի հարցականի տակ է նաև Մարկո Ասենսիոյի մասնակցությունը։ Վերջինս նույնպես վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ։ Ռոդրիգոն, ինչպես և Վինիսիուսը, գտնվում է հավաքականի ճամբարում և Մադրիդ է վերադառնալու խաղից մեկ օր առաջ։
Գարեթ Բեյլը կարծես թե վերականգնվել է վնասվածքից, սակայն նա մոտ երեք ամիս խաղադաշտ դուրս չի եկել, ինչը արդեն իսկ խնդիր է Անչելոտիի համար։
Ազարը նույնպես հասանելի է, սակայն վերջին մի քանի խաղերում նրա ելույթները այնքան էլ տպավորիչ չէին։ Այնուամենայնիվ նա հերոսացավ Իսպանիայի գավաթի խաղարկության «Էլչեի» դեմ խաղում։ Սպասվում է, որ բելգիացին տեղ է գտնելու մեկնարկային կազմում։
Մարիանոն նույնպես վերականգնվում է վնասվածքից։ Հաշվի առնելով Բենզեմայի կարգավիճակը, սպասվում է, որ մեկնարկային կազմում կարող է տեղ գտնել նաև Լուկա Յովիչը։
Los Merengues, Realmadrid.am