Լուկա Մոդրիչը իր երկրորդ երիտասարդությունն է ապրում։ Վաղը նա կարող է անցկացնել իր հերթական հանդիպումը «Ռեալի» կազմում, որը կդառնա 70-րդը նրա համար՝ 35 տարեկանից բարձր տարիքում։ Նրա տարիքում բավական բարդ է պահել բարձր խաղամակարդակը, սակայն էլ ավելի բարդ է նման քանակությամբ խաղերի մասնակցելը։
Այս ցուցանիշով Մոդրիչը վաղը կարող է գերազանցել Պակո Խենտոյի ցուցանիշը, ով 35 տարեկանից հետո 69 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում։ Մոդրիչը այս ցուցանիշին հասել է մեկուկես մրցաշրջանի ընթացքում։ Խորվաթը ոչ միայն շարունակում է համարվել հիմնական կազմի ֆուտբոլիստ, այլ նաև դրա հետ մեկտեղ տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրում։
Նոր պայմանագիր կնքելու դեպքում Մոդրիչը կարող է էլ ավելի բարելավել իր ցուցանիշը։ Պակո Խենտոյին այս ցուցանիշով գերազանցում են միայն Միգել Անխելը (93 հանդիպում) և Ալֆրեդո Դի Ստեֆանոն (99 հանդիպում)։ Մոդրիչը իհարկե ձգտելու է գերազանցել նաև այս լեգենդների ցուցանիշները։
Los Merengues, Realmadrid.am