Հոդվածներ

«Ռեալի» բողոքարկումը մերժվել է
28.01.2022
1006 0

«Ռեալի» բողոքարկումը Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում Մարսելոյի որակազրկման վերաբերյալ մերժվել է:

Հիշեցնենք, որ բրազիլացին հեռացվել էր «Էլչեի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակի ընթացքում:

Մարսելոն 1 խաղ բաց է թողնելու ուղիղ կարմիր քարտի, 2 խաղ՝ հեռացումից հետո մրցավարին քննադատելու պատճառով: Պաշտպանը Խորխե Վասկեսին ասել էր՝ «դու շատ վատն ես»:

«Ռեալը» բողոքարկել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը, սակայն այն մնացել էր ամփոփոխ:

«Ատլետիկ» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 4-ին՝ Երևանի ժամանակով 00:30-ին:

Fanat, Realmadrid.am



 


Ամենակարդացված