Լուկաս Վասկեսը «Ռեալի» սոցկայքերի համար տեսանյութ է պատրաստել, որտեղ նշում է «Ռեալի» թոփ 5 լեգենդներին։
Իսպանացին կանգ է առել 1-1-2-1 մարտավարության վրա, որտեղ դարպասապահի դիրքում նշել է Իկեր Կասիլիասին։ Պաշտպանությունում Վասկեսի ընտրությունը կանգ է առել Ռոբերտո Կարլոսի վրա։ Լուկասը նշել է, որ Կարլոսը շատ ուժեղ է եղել թե՛ պաշտպանվելիս, և թե՛ հարձակվելիս։
Դաշտի կենտրոնական հատվածում Վասկեսը առանձնացրել է Զիդանին և Ֆիգուին՝ նշելով, որ նրանք այնքան լավն են եղել, որ նվաճել են ոսկե գնդակը։
Հարձակման գծում Վասկեսն ընտրել է Ռաուլին՝ նշելով, որ նա համարվում է «Ռեալի» սիմվոլը։
Los Merengues, Realmadrid.am