«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծնողները խոսել են ֆուտբոլիստի ապագայի մասին:
«Անկասկած, նա առաջվա պես ուրախ է «Ռեալում» մնալու համար: Նման հարցերում ընտանիքը քիչ բան է որոշում: Տեսնենք` ինչ կլինի»,- Սերխիոյի հոր՝ Խոսե Մարիա Ռամոսիի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ֆուտբոլիստի մայրը՝ Պակի Գարսիան, նույնպես հայտնել է իր կարծիքը:
«Մեր տղան հիանալի մարզավիճակում է գտնվում: Թող մնա «Ռեալում»»:
Հիշեցնենք, որ իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է ամռանն, ու կողմերը դեռևս չեն կարողանում վերջնական համաձայնության գալ այն երկարաձգելու հարցում:
Fanat, Realmadrid.am