Marca-ի փոխանցմամբ, Իսկոն հրաժարվել է հունվարին «Ռեալից» հեռանալու առաջարկից։
Նշվում է, որ իսպանական մի քանի ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով և նույնիսկ պատրաստ են պայմանագիր կնքել նրա հետ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում»։
Իսկոն մտադիր է հեռանալ ակումբից ամռանը։ «Սերուցքայինները» արդեն հայտնել են իսպանացուն, որ չեն պատրաստվում նոր պայմանագիր կնքել նրա հետ գալիք ամռանը։
Los Merengues, Realmadrid.am