«Էյբարի» դեմ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումներին։
Այդ խաղին մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել։
Մյուս ֆուտբոլիստները, այդ թվում նաև Էդեն Ազարը, լիարժեք մարզում են անցկացրել։ Եղել են և՛ գնդակով, և՛ առանց դրա վարժություններ։
Էդեն Ազարը խաղընկերների հետ մարզումները սկսել էր դեռ հինգշաբթի օրվանից, սակայն այսօր նա լիարժեք մարզում է անցկացրել։
Դանի Կարվախալը և Ֆեդե Վալվերդեն մարզվել են անհատական ծրագրով, իսկ Սերխիո Ռամոսը շարունակում է գտնվել վերականգնողական փուլում։ Այս երեք ֆուտբոլիստների մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ խաղում հարցականի տակ է։
Los Merengues, Realmadrid.am