«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի գործակալը հայտնել է, որ նախորդ տարվա մայիսին իր հաճախորդը մոտ է եղել «Ռեալը» գլխավորելուն: Վերջին պահին իտալացի մասնագետը որոշել է վերադառնալ իտալական թիմ:
«Ալեգրիին մեկ քայլ էր բաժանում «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնալուց: Ամեն ինչ որոշված է, համաձայնագիրը՝ կազմված: Նրան մնում էր միայն ստորագրությունը դնել պայմանագրում, սակայն որոշեց վերադառնալ «Յուվե»,- Բրաանիչիի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Fanat, Realmadrid.am