«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն հայտնում է, որ, ինչպես ծրագրված էր, համաձայնության է հասել Դանի Կարվախալի հետ՝ նրա հետ մինչև 2026 թվականի հունիսի 30–ը պայմանագիր կնքելու հարցում։
Կարվախալը «Ռեալ Մադրիդ» է ժամանել 2002 թվականին, երբ 10 տարեկան էր և խաղացել է երիտասարդական բոլոր թիմերում՝ «Ալևինա Բ»–ից մինչև «Կաստիլյա» 2010 թվականին։
2004 թվականի մայիսի 12–ին նա պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոյի հետ մասնակցել է «Ռեալ Մադրիդ Սիթիի» հիմնարկեքի արարողությանը։
2013 թվականից նա հանդես է գալիս առաջին թիմում և դարձել է «Ռեալի» ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ։
«Արքայական ակումբի» կազմում նա նվաճել է 26 տիտղոս՝ մասնակցելով 427 հանդիպման։ Կարվախալը այն 5 ֆուտբոլիստներից մեկն է, որը կարողացել է նվաճել 6 եվրագավաթ։
Կարվախալը նաև Իսպանիայի հավաքականի լեգենդն է, որի կազմում մասնակցել է 50 հանդիպման։ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով նա հաղթել է Եվրոպայի առաջնությունը, Մ19 Եվրոպայի առաջնությունը, Մ21 Եվրոպայի առաջնությունը"
«Ռեալ Մադրիդն» իր աջակցությունն ու սերն է հղում նրան և մաղթում շուտափույթ ապաքինում, որպեսզի մենք կրկին կարողանանք հաճույք ստանալ նրա ֆուտբոլից որքան հնարավոր է շուտ»։