Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը խոսել է Կարիմ Բենզեմայի՝ հավաքական չհրավիրվելու մասին։
2015-ին Բենզեման ավարտեց Ֆրանսիայի հավաքականում իր ելույթները Մաթյո Վալբուենայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ 2017-ին դատարանը նրան արդարացրեց, սակայն այպես էլ նրան հավաքական չհրավիրեցին։ Ի՞նչ եք կարծում, դա արդարացի՞ է։
Սա այն հարցերից է, որը արդեն մի քանի տարի է Ֆրանսիայում վեճերի թեմա է դառնում և շարունակում է դա անել։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել Վալբուենայի հետ։ Կարևորն այն է, որ Բենզեման արդեն մի քանի տարի է «Ռեալի» կազմում հիանալի մակարդակով է հանդես գալիս և վաստակել է Ֆրանսիայի հավաքականում խաղալու իրավունքը։
Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, բայց վերջին խոսքը պետք է ասի Դեշամը». նշել է Պիրեսը։
Los Merengues, Realmadrid.am