Այսօր առավոտյան «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ։
Մարզմանը մասնակցել են նաև Դանի Կարվախալը և Լուկա Յովիչը, ովքեր նոր են վերականգնվել վնասվածքներից։
Նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ Կարլո Անչելոտին նշեց, որ Կարվախալը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ և նույնիսկ կարող է տեղ գտնել մեկնարկային կազմում։
«Ռեալին» չեն կարողանա օգնել միայն Գարեթ Բեյլը և Մարիանո Դիասը։
Մարզմանը ֆուտբոլիստները գնդակով վարժություններ են անցկացրել, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ կատարել։
Los Merengues, Realmadrid.am