Երեկ Մադրիդ «Ռեալը» 4-1 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։ Դուբլի հեղինակներ դարձան Վինիսիուսը և Կարիմ Բենզեման։
Ֆրանսիացին բացեց հանդիպման հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այդ գոլը 300-րդն էր նրա համար «Արքայական» ակումբի կազմում։ Այդպիսով նա դարձավ 4-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է «Ռեալի» կազմում հատել 300 գոլի սահմանը։
Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նաև հատուկ մարզաշապիկ նվիրեց Բենզեմային։
Այս ցուցանիշով Բենզեմային գերազանցում են Դի Ստեֆանոն (308), Ռաուլը (323) և Ռոնալդուն (450):
Los Merengues, Realmadrid.am