Դանի Սեբալյոսը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստը մտածում է հեռանալու մասին, քանի որ չի ստանում բավարար խաղաժամանակ։
Cadena SER-ի փոխանցմամբ, Սեբալյոսն արդեն իսկ հեռանալու որոշում է կայացրել և ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրցած է «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբը դեռ նախորդ մրցարջանում էր ցանկանում ձեռք բերել Դանի Սեբալյոսի տրանսֆերայն իրավունքները։ Բացի դա, հնարավոր է նաև իսպանացու վերադարձը «Բետիս»։
Դեռևս տրանսֆերի հստակ ֆորմատ որոշված չէ։
Սեբալյոսը Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 14 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am