Հոդվածներ

Մարսելոն տարավ իր 250-րդ հաղթանակը Լա Լիգայում
31.10.2020
295 0

«Արքայական» ակումբը ժամեր առաջ 4-1 հաշվով հաղթանակի հասավ «Ուեսկայի» նկատմամբ։ Այդ հաղթանակը 250-րդն էր Մարսելոյի համար Լա Լիգայում։ Բրազիլացի պաշտպանը, ով «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2007 թվականից, հասցրել է շատ տիտղոսներ նվաճել՝ այդ թվում ՉԼ-ի և ԱԱԱ-ի չորսական գավաթ, 3 ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, հինգ Լա Լիգայի գավաթ, երկու իսպանիայի գավաթ և Իսպանիայի 4 սուպերգավաթ։

«Ռեալի» կազմում Մարսելոն մասնակցել է 361 հանդիպման՝ դառնալով 26 գոլի հեղինակ։ Հաղթանակներ տանելու քանակով լավագույն մրցաշրջանները բրազիլացու համար եղել են 2009/10 և 2014/15 մրցաշրջանները, որոնց ընթացքում նա տարել է 28 հաղթանակ։ Ամենաշատ հանդիպումները նա անցկացրել է «Ատլետիկ Բիլբաոյի» (21) դեմ, իսկ ամենաշատ հաղթանակները տարել «Էսպանյոլի» (17) նկատմամբ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված