Խամես Ռոդրիգեսը շատ մեծ հարգանքով է արտահայտվել 39-ամյա Լուկա Մոդրիչի մասին։
«Մոդրիչը հրաշք է, հանճար։ Ես հնարավորություն ունեցել եմ նրա հետ խաղալու, և կարող եմ ասել, որ օր օրի նա միայն ավելի լավն է դառնում։
Որքան տարեց է նա դառնում, այնքան ավելի շատ որակներ է ձեռք բերում։ Երբ ես խաղում էի նրա հետ, դեռ այդ ժամանակ էր նա շատ-շատ լավը։ Իսկ հիմա Լուկան ուղղակի հանճար է». նշել է «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am