Վինիսիուս Ջունիորին չի գոհացնում Սաուդիան Արաբիայից ստացած առաջարկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի ֆուտբոլիստին հնգամյա պայմանագիր էին առաջարկել և 1 մլրդ եվրո աշխատավարձ։
Cadena SER-ի տեղեկություններով, Վինին և իր շրջապատը հետաքրքրված չեն եղել Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբի ստացած երկարաժամկետ պայմանագրով։ Մյուս կողմից Սաուդիան Արաբիայում էլ չեն ցանկանում 1-2 մրցաշրջանի համար շատ մեծ գումարներ ներդնել։
Նշվում է, որ Վինիսիուսն ու «Ռեալը» հաջողությամբ են շարունակում նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները։ Ներկա պահին 2-3 տարով պայմանագրի երկարաձգումն ավելի հավանական տարբերակ է, քան ֆուտբոլիստի հեռանալը։
Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Վինին մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am