Դանի Կարվախալն, ով ապաքինվել է վնասվածքից, ցանկանում է հանդես գալ «Էլ Կլասիկոյում», տեղեկացնում է Թոմաս Գոնսալեսը:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆիզպատրաստության գծով մարզիչ Պինտուսն ու թիմի բժիշկները դեմ են ու ֆուտբոլիստին խնդրում են ավելի զգույշն լինել:
Քանի որ իսպանացի պաշտպանի վնասվածքը բավականին լուրջ էր, նրանք ցանկանում են բացառել կրկնվելու վտանգը:
Նշվում է, որ միացյալ որոշում ընդունվելու է գալիք շաբաթ:
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am