Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեկսանդր Պետրակովը նշել է, թե ինչու հավաքական չի հրավիրել «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինին։
«Ես Լունինին և նրա հորը շատ վաղուց եմ ճանաչում։ Երբ նոր էի ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հրավիրել էի նրան հավաքական, սակայն այդ ժամանակ նա վարակվեց կորոնավիրուսով։ Դրանից հետո ես նրա հետ կապի դուրս չեմ եկել։ Ես ամեն շաբաթ տեղեկություններ եմ ստանում մեր բոլոր ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի վերաբերյալ։
Ես բոլորի մասին շատ լավ տեղեկացված եմ։ Ինչպե՞ս կարող եմ հավաքական հրավիրել մի դարպասապահի, ով գրեթե երկու տարի խաղադաշտ դուրս չի եկել։ Ես ոչինչ չունեմ նրա դեմ։ Անդրեյը դա շատ լավ գիտի։
Լունինը սխալ ակումբ է ընտրել իր համար։ «Ռեալում» հանդես գալը ճոխություն է, բայց պետք է ընտրել այնպիսի ակումբ, որտեղ կարող ես խաղալ։ Նա պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի». նշել է Պետրակովը։
Los Merengues, Realmadrid.am