Հոդվածներ

Կուրտուա. 150 հանդիպում «Ռեալի» կազմում
05.12.2021
2105 0

Տիբո կուրտուան իր 150-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում։ Դարպասապահը, ով այս ցուցանիշին հասել է «Ռեալի» կազմում իր 4-րդ մրցաշրջանում, հավակնում է 2021-ի լավագույն դարպասապահի կոչմանը։ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նա հերթական անգամ գերազանց ֆուտբոլ ցուցադրեց։ 

 «Ռեալի» կազմում հադես գալու ժամանակահատվածում նա նվաճել է ԱԱԱ-ի մեկ գավաթ, Իսպանիայի մեկ սուպերգավաթ, Լա Լիգայի մեկ գավաթ և Զամորայի անվան մրցանակը։ 

Բելգիացին իր առաջին հանդիպումը «Ռեալի» կազմում անցկացրել է 2018-ի սեպտեմբերի 1-ին, երբ «Ռեալը» 4-1 հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» նկատմամբ։ Մինչ այս նա 93 անգամ օգնել է թիմին հաղթանակի հասնել։

Այդ հանդիպումները նա անցկացրել է հետևյալ մրցաշարերում.

Լա Լիգա (115), Չեմպիոնների լիգա (29), Իսպանիայի սուպերգավաթ (3), ԱԱԱ-ի գավաթ (2) և Իսպանիայի գավաթ (1)։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման, որոնցից 16-ում «Ռեալը» հաղթանակի է հասել։

Los Merengues, Realmadrid.am