Հոդվածներ

ՖԻՖԱ-ի նախագահը՝ ռասիզմի դեմ պայքարի մասին
11.03.2026
217 0

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի մասին։

-Ինֆանտինոյի ղեկավարության վերջին տասնամյակի ընթացքում ՖԻՖԱ-ի ամենանշանակալի առաջնահերթություններից մեկը եղել է ռասիզմի դեմ պայքարը, և այժմ կազմակերպությունը սկսում է կիրառել այսպես կոչված «Վինիսիուսի օրենքը»։

-Ռասիզմը տեղ չունի։ Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք դրա դեմ։ Այժմ 2026 թվականն է, և չի կարելի որևէ մեկին խտրականության ենթարկել նրա ծագման պատճառով։ Երբեմն մարդիկ ասում են, որ ռասիզմը հասարակության խնդիր է։ Այո, բայց ֆուտբոլում մենք պարտավոր ենք լուծել այդ խնդիրը, իսկ հասարակությունը կլուծի այն այնպես, ինչպես ճիշտ կհամարի։

Ֆուտբոլում ռասիզմ չպետք է լինի, և որևէ արդարացում չկա այն հանդուրժելու համար։ Զրոյական հանդուրժողականություն։ Բերանը փակելով ինչ-որ անընդունելի բան ասելը անթույլատրելի է։ Եթե խաղացողը ձեռքով ծածկում է բերանը և ռասիստական բան ասում, ակնհայտ է, որ նա պետք է հեռացվի խաղադաշտից։

Իհարկե, երբ դա դառնում է կարգապահական գործ, պետք է վերլուծենք իրավիճակը և ունենանք ապացույցներ, սակայն այլևս չենք կարող ընդունել հին արդարացումները,- ասել է Ինֆանտինոն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը 50-րդ րոպեին դեղին քարտ ստացավ իր գոլը նշելու ժամանակ՝ անկյունային դրոշի հետ պարելուց և Ջանլուկա Պրեստիանիի հետ բախումից հետո։ Բրազիլացին հայտարարել էր, որ «Բենֆիկայի» հարձակվողը նրան անվանել է «կապիկ»։ Հանդիպումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ռասիզմի դեմ պայքարի արձանագրության համաձայն։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված