Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Մալյորկային»:
«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը.
«Կարծում եմ, որ Վինիսիուսը
մեղավոր չէ տեղի ունեցած դեպքերի համար: Նա ընդամենը ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Մրցակցի
երկրպագուներն ու ֆուտբոլիստները միշտ սադրում են նրան: Տեսեք՝ ինչ եղավ այսօր»:
«Սպասում էինք, որ
դժվար հանդիպում է լինելու և խախտումներ նույնպես շատ կլինեն: Մրցակցի ֆուտբոլիստներին
պետք էր ավելի շատ դեղին քարտ ցույց տալ: Ոչ թե այն պատճառով, որ խախտումները լուրջ
էին, այլ նրա համար, որ դրանք մշտապես էին»:
«Մենք կոտրված ենք:
Վատ հանդիպում չանցկացրինք, բայց «Մալյորկայի» արագ գոլն ու չիրացված 11-մետրանոցը
ազդեցություն ունեցավ»:
«Հիմա մենք պետք է
կենտրոնանանք այլ բաների վրա՝ օրինակ աշխարհի ակումբային առաջնության»:
«Կազմը սխալ չէր ընտրված:
Ես չէի կարող առաջին րոպեներից օգտոգործել Կրոսին ու Մոդրիչին, քանի որ Թոնին 100 տոկոսով
պատրաստ չէր, իսկ Լուկային հանգիստ էր պետք»:
«Մենք մինչև վերջ պայքարելու
ենք Լա լիգայում: Դեռ ոչինչ որոշված չէ, առջևում շատ խաղեր կան»:
«11-մետրանոցն իրացնելիս ես ընտրություն կատարեցի Ասենսիոյի,
այլ ոչ թե Ռոդրիգոյի օգտին, քանի որ մտապահում էինք՝ նա 11-մետրանոց չիրացրել ԱԱ-ում:
Դա կարող էր ազդել նրա վրա»:
«Նախաղավարժանքի ժամանակ Կուրտուան որոշ խնդիրներ ունեցավ և
վաղը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա ճշգրիտ ախտորոշումը»: