Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Բետիսի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Ալաբան 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում:
Մենդին 100-րդ հանդիպումն անցկացրեց Լա լիգայում՝ «Ռեալի» կազմում:
«Բետիսի» դեմ խաղում Ռոդրիգոն հաջողությամբ 10 դրիբլինգ իրականացրեց՝ անձնական ռեկորդ սահմանելով:
Լա լիգայի առաջատարի կարգավիճակում «Ռեալը» հյուրընկալվելիս 11 տարի չի կարողանում հաղթել «Բետիսին»:
Ռուբիալը Լա լիգայում գոլ խփեց 55 հանդիպում ընդմիջումով:
«Ռեալի» դեմ խաղերում Վիլիան Ժոզեն («Կաստիլյայի» նախկին հարձակվող) 3 ասիստ է կատարել: «Ռեալը» նրա «սիրելի» թիմն է գոլային փոխանցումների քանակով: