Կարիմ Բենզեման «Սևիլիայի» դեմ խաղում խփեց իր 361-րդ գոլը ակումբային կարիերայում՝ այդպիսով դառնալով ակումբային ֆուտբոլում ամենաշատ գոլեր խփած ֆրանսիացին։
Այդ գոլով նա շրջանցեց Տիերի Անրիին, ով 360 գոլ էր խփել իր ակումբային կարիերայի ընթացքում։
Հիշեցնենք, որ ազգային հավաքականի կազմում խփած գոլերը հաշվի չեն առնվել։ Այդ ցուցանիշով Բենզեման դեռ զիջում է Անրիին 15 գոլով։ Կարիմը 36 գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։
Los Merengues, Realmadrid.am