Հոդվածներ

Էնդրիկն ու Գյուլերն ամռանը կարող են տեղափոխվել Գերմանիա
06.03.2025
160 0

Էնդրիկն ու Արդա Գյուլերը Կարլո Անչելոտիի օրոք շատ քիչ խաղաժամանակ են ստանում «Ռեալում», և չեն դադարում շշուկներն այն մասին, որ նրանք կարող են հեռանալ թիմից։  Իսպանական Mundo Deportivo պարբերականի տեղեկություններով, երկու ֆուտբոլիստներն էլ կարող են հայտնվել Գերմանիայում։

«Արքայական» ակումբը կարող է դիտարկել նրանց վարձակալության տարբերակը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Գերմանական Sport Bild-ի տվյալներով, «Լեյպցիգը» պատրաստ է ընդունել երկու ֆուտբոլիստներին էլ, իսկ «Այնտրախտն» իր կազմում ցանկանում է տեսնել Արդա Գյուլերին։

Թուրք ֆուտբոլիստն արդեն մի քանի անգամ հրաժարվել է վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել։ Իտալական, թուրքական ու գերմանական ակումբները նախկինում կապ հաստատել են նրա հետ, սակայն վերջինս մերժել է բոլոր առաջարկները։ Էնդրիկը ևս չի ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված