«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի տրանսֆերային նպատակների մասին։
«Ռեալում» բացի մարզիչներից ոչինչ չի փոխվում։ Նույն աշխատակիցներն են, նույն լրագրողներն ու ֆիզիոթերապեվտները։ Նույն փիլիսոփայությունն է և նույն փառքը։ Եվ այս ամենը նույնիսկ նման բարդ ֆինանսական իրավիճակում։
2022-ի դեկտեմբերին նոր «Բեռնաբեուն» պատրաստ կլինի, իսկ Ֆլորենտինո Պերեսը մեծ ծրագրեր ունի հուլիսի հետ կապված։
Չնայած այն բանին, որ ես երբևէ կապը չէի կորցրել «Ռեալի» հետ, նրանց կողմից առաջարկ ստանալը անակնկալ էր ինձ համար։ Եթե ամեն բան ինձանից կախված լիներ, ապա ես կմնայի այս թիմում մինչև կյանքիս վերջ։ Սա լավագույն տեղն է ֆուտբոլում և լավագույն տեղը կյանքում». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am