Լուկա Մոդրիչը պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման ՙ«Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու համար: Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ներկայի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Նշվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը հասկանում է «սերուցքայիների» այն քաղաքականությունը, որ 33 տարեկանը գերազանցող խաղացողների հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է, լավագույն դեպքում, 1 տարով:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը լիարժեք բանակցում են, ու շատ շուտով կլինի նաև պաշտոնական հայտարարություն:
Fanat, Realmadrid.am