Հոդվածներ

Մբապեն Պոչետինոյին հայտնել է իր որոշման մասին
23.07.2021
5210 0

ՊՍԺ-ի հարձակվող Մբապեն թիմի գլխավոր մարզիչ Պոչետինոյին հայտնել է, որ չի երկարաձգելու թիմի հետ գործող պայմանագրի ժամկետը։

22-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է փարիզյան ակումբի շարք ու սկսել պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Բայց նախքան այդ, Մբապեն թիմի գլխավոր մարզչին տեղյակ է պահել, որ մտադիր չէ երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ակումբը բանակցությունները սկսելու իդեալական պահի է սպասում, որ ֆրանսիացուն ձեռք բերի արդեն այս ամառ։