«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա հայտնել է տնօրենների խորհրդի նիստի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու նրա իրավահաջորդը:
Հիշեցնենք, որ Բարտոմեուն խնդիրներ ուներ «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսիի հետ ու ամռանը հրաժարվել էր բաց թողնել արգենտինացի ռմբարկուին:
Նշվում է, որ իսպանացի գործարարի հետ հեռանալու է նաև ակումբի կառավարման օղակի ամբողջ կազմը:
Fanat, Realmadrid.am