«Ռեալը» բարելավել է Վինիսիուսին առաջարկվող պայմանագիրը։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, այսօր կայացած հանդիպման ժամանակ «Արքայական» ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսը և գլխավոր սկաուտ Խունի Կալաֆաթը բրազիլացու գործակալներին ավելի լավ պայմաններով առաջարկ են կատարել, որն արտացոլում է ֆուտբոլիստի կարևորությունը թիմի ու պրոկետի համար։ Վերջնական որոշումը Վինիսիուսի ձեռքերում է։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն