Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Լա Լիգայի հաջորդ տուրի «Հուեսկայի» դեմ խաղին։
Մարզման սկզբում ֆուտբոլիստները նախավարժանք են կատարել, որից հետո կատարել դրիբլինգի, գնդակը վերահսկելու և պրեսինգի վարժություններ։ Մարզման ավարտին էլ փոքր խաղադաշտերում ֆուտբոլիստները մի քանի խաղ են անցկացրել միմյանց միջև։
Մարտին Էդեգորը և Ալվարո Օդրիոսոլան անհատական մարզում են անցկացրել խոտածածկի վրա։ Նաչոն և Կարվախալը շարունակում են մարզվել մարզասրահում։ Կուրտուն նույնպես մարզվել է մարզասրահում, քանի որ փոքրիկ անհարմարություններ է զգացել, սակայն սպասվում է, որ «Հուեսկայի» դեմ խաղում նա կլինի մեկնարկային կազմում։
Los Merengues, Realmadrid.am