Մադրիդի «Ռեալն» այս շաբաթվա չորրորդ մարզումն է անցկացրել «Ռեալ Մադրիդ Սիթիում»: Մարզումն անցկացվել է՝ համաձայն Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բժշկական արձանագրության:
Թիմը մարզումն սկսել է տաքացման և վնասվածքների կանխարգելման վարժություններով:
Այնուհետև ֆուտբոլիստները խաղ են անցկացրել փոքր խաղադաշտում, իսկ հետո զարգացրել փոխանցումներն ու պրեսինգը: Մարզումն ավարտվել է երկար փոխանցումներով ու հարվածներով:
Մարիանոն ու Միլիտաոն անհատական մարզում են անցկացրել մարզասրահում ու խոտածածկին, մինչդեռ Էդեն Ազարը, Կարվախալն ու Օդրիոսոլան շարունակում են ապաքինվել վնասվածքից:
Fenomeno, Realmadrid.am