Մրցաշրջանի ավարտին «Ռեալն», ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա 6 ֆուտբոլիստի, որոնց ակումբում մնալն այլևս նպատակահարմար չէ ֆինանսական տեսանկյունից:
Ինչպես հաղորդում է AS-ը, խոսքը գնում է Յովիչի, Մարսելոյի, Վալյեխոյի, Բեյլի, Իսկոյի և Ազարի մասին:
Այդպիսով, «սերուցքայինները» 54 մլն եվրո կխնայեն աշխատավարձերի վրա, ինչը թույլ կտա նոր պայմանագիր ստորագրել Վինիսիուսի հետ և հրավիրել Մբապեին:
Հիշեցնենք, որ Ազարն ու Բեյլը ստանում են տարեկան 15 մլն եվրո, Իսկոն ու Մարսելոն՝ 8, Յովիչը՝ 5, Վայլեխոն՝ 3:
Մրցաշրջանի ավարտին Իսկոն, Մարսելոն ու Բեյլն ազատ գործակալի կարգավիճակ են ստանալու:
Fanat, Realmadrid.am