Նախորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթին» 1-0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ, և խաղից հետո «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարիդոլան իր կարծիքն է հայտնել Մարտին Էդեգորի խաղի մասին։
«Նա մեծ տաղանդ ունի։ Երբ դու խաղում ես «Ռեալում», դու մշտապես մնում ես լավ ֆուտբոլիստ». ասել է Գվարիդոլան։
Էդեգորը Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել դեռ 2015 թվականին, սակայն մինչ այս նա «Սերուցքայինների» կազմում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման, որոնցից 7-ը՝ այս մրցաշրջանում։
Զինեդին Զիդանը հունվարին որոշեց բաց թողնել նրան, քանի որ ֆուտբոլիստը չէր կարողանում անհրաժեշտ խաղաժամանակ ստանալ «Ռեալում»։
Միկել Արտետան արդեն նշել է, որ ցանկություն ունի ձեռք բերելու Էդեգորի ամբողջական տրանսֆերային իրավունքները, չնայած այն բանին, որ նորվեգացին դեռ իր լավագույն խաղը չի դրսևորել լոնդոնյան ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am