«Ռեալը» պատրաստ է հրաժեշտ տալ թիմի վինգեր Էդեն Ազարին:
Ինչպես հաղորդում է ABC-ն, գործարքը կարող է տեղի ունենալ ամռանը: Բելգիացու ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի մի շարք թիմեր, այդ թվում՝ «Չելսին»:
Հիշեցնենք, որ 2012-2019 թվականներին Ազարը հանդես է եկել Լոնդոնում:
Նշվում է, որ «սերուցքայինները» ոչ մի կերպ չեն խոչընդոտի գործարքի կայացմանն, ու վերջնական խոսքը լինելու է ֆուտբոլիստինը:
Fanat, Realmadrid.am