Խոսելուն այդպես էլ չկարողացավ համաձայնության հասնել «Էսպանյոլի» հետ «Ալ-Գարաֆա» տեղափոխության շուրջ։ Արդյունքում միջամտեց «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը 1.5 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Խոսելուի տրրանսֆերային իրավունքներն ու շատ շուտով կվաճառի քաթարական ակումբին։
Ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել «Ալ-Գարաֆայի» հետ։ Կողմերը նախատեսում են կնքել երկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր մրցաշրջանի համար հարձակվողը կստանա 8.5 մլն եվրո աշխատավարձ։
Խոսելուն նախորդ մրցաշրջանը վարձակալության հիմունքներով անցկացրեց «Արքայական» ակումբի կազմում։ Այդ ընթացքում նա հասցրեց մասնակցել 49 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am