Էդեն Ազարը վնասվածքի պատճառով բաց կթողնի ՉԼ-ի շրջանակում կայանալիք «Շախտյորի» դեմ հանդիպումը։
Diario AS-ի փոխանցմամբ, Անչելոտին հույս ունի, որ Ազարը պատրաստ կլինի «Էլ Կլասիկոյին», որը կկայանա մեկ շաբաթ անց։
Ազարը վնասվածք էր ստացել միջազգային դադարի ժամանակ և առայժմ մարզվում է անհատական ծրագրով։
Ընթացիկ մրցաշրջանում Էդենը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am