Հոդվածներ

«Ռեալը» նոր տրանսֆերային նպատակ ունի
27.11.2022
2483 0

«Ռեալը» հետաքրքրված է Նիդերլանդների հավաքականի ու ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոյի ծառայություններով, հայտնում է AS-ը:

23-ամյա ֆուտբոլիստը 2 գոլ է խփել Մունդիալի 2 խաղում, իսկ հոլանդական թիմում ընթացիկ մրցաշրջանում 31 խաղում դարձել է 17 գոլ ու 18 ասիստի հեղինակ:

«Արքայական ակումբում» այլևս հույսեր չեն կապում Էդեն Ազարի հետ, իսկ Մարկո Ասենսիոյի ապագայի հարցն անորոշ է, այդ պատճառով էլ մտադիր են արժանի փոխարինող գտնել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված