Հոդվածներ

Լուկա Յովիչը վնասվածք է ստացել
18.10.2021
1724 0

Onda Cero-ի փոխանցմամբ, այսօր կայացած մարզման ժամանակ Լուկա Յովիչը ուժգին հարված է ստացել։ 

Դեռևս պարզ չէ, թե որքան բաց կթողնի սերբ ֆուտբոլիստը, սակայն նշվում է, որ Կարլո Անչելոտին և մարզչական շտաբը անհանգստացած են Յովիչի վիճակով։ 

Diario AS-ի փոխանցմամբ, հարվածը եղել է Յովիչի ծնկին։ 

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 6 հանդիպման։ Այդ խաղերից և ոչ մեկում նա չի եղել մեկնարկային կազմում, սակայն հասցրել է դառնալ մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Յովիչը չի հայտնվել նաև «Շախտյորի» դեմ խաղի հայտացուցակում։

Los Merengues, Realmadrid.am