Խավիեր Պաստորեն իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ։
«Նա աներևակայելի ժամանակահատված անցկացրեց Լիգա 1-ում և «ՊՍԺ»-ում։ Նա ցույց տվեց այն ամենը, ինչին ընդունակ է թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա մատույցների դուրս։ Ժամանակն էր գնալ նոր մարտահրավերների հետևից և նոր փորձ ձեռք բերել։
Նա երիտասարդ տղա է, ով դեռ ցանկանում է հաղթել ու աճել, ուստի ես լավագույնն եմ մաղթում նրան։ Իմ բախտը բերել է, որ եղել եմ Մբապեի թիմակիցը, և ես շատ ուրախ եմ նրա գրանցած աճի համար։
«Ռեալը» սպասում է նրան, և մենք էլ կսպասենք։ Դա լավագույն վայրն էր նրա համար». նշել է Պաստորեն։
Los Merengues, Realmadrid.am