Հոդվածներ

Մոուրինիո. «Վալվերդեն ուժեղացրել է պաշտպանության աջ եզրը»
04.11.2026
39 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին իր բազմաֆունկցիոնալության համար:

«Ես նրան համարում եմ չափազանց կարևոր խաղացող թիմի համար: «Ռեալի» ավագի կարգավիճակը ստիպում է նրան այլ կերպ նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Երբ դու ավագ ես, պետք է լինես առանձնահատուկ: Սա մեծ պատասխանատվություն է, և, կարծում եմ, այն կստիպի նրան խաղալ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է թիմին և խաղընկերներին:

Ինձ համար հենց այդպիսին պետք է լինի ավագը: Այդ պատճառով վստահ եմ, որ Ֆեդեի համար խնդիր չի լինի խաղալ ցանկացած դիրքում:

Թիմի կազմն ի սկզբանե ձևավորվել է՝ հաշվի առնելով այն, որ Վալվերդեն խաղալու է դաշտի կենտրոնում: Ընդ որում, մենք այդ դիրքի համար այնքան էլ շատ ֆուտբոլիստներ չունենք, ուստի համոզված եմ, որ Ֆեդեն նորից հանդես կգա կիսապաշտպանությունում:

Գո՞հ եմ արդյոք ես նրանից աջ պաշտպանի դիրքում: Այո՛: Թիմն ավելի ուժե՞ղ է դարձել այդ թևում: Այո՛:

Բայց կենտրոնում մենք ունենք Չուամենի, Կամավինգա, Բերնարդու, Տիագո և վերջ: Այդ պատճառով Վալվերդեն կխաղա եզրում, քանի որ նա մեզ շատ է դուր գալիս։ Բայց նա նաև ստիպված կլինի խաղալ դաշտի կենտրոնում». ասել է Մոուրինյոն:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված