Կիլիան Մբապեն կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը՝ «Ռեալի» կազմում առաջին մրցաշրջանում խփած գոլերով։
Լա Լիգայի 29-րդ տուրում ֆրանսիացի հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ «Լեգանեսի» դեմ կայացած խաղում։ Դրանք նրա 32-րդ և 33-րդ գոլերն էին «Արքայական» ակումբի մարզաշապիկով։
Կրիշտիանուն ևս 33 գոլ էր խփել «Ռեալի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում, սակայն պորտուգալացին դա արել էր՝ խաղալով 10 խաղ ավելի քիչ (35-ը 45-ի դիմաց)։
Los Merengues, Realmadrid.am