Հոդվածներ

Մբապե. «Մրցաշարը ձախողված է. Ես վատ հանդես եկա»
10.07.2024
1364 0

Երեկ Ֆրանսիայի հավաքականը ԵՎՐՈ 2024-ի կիսաեզրափակչում զիջեց Իսպանիայի ընտրանուն։

Ֆրանսիացիների առաջատար Կիլիան Մբապեն դժգոհ է մնացել մրցաշարի ընթացքում իր ցուցադրած խաղից։

«Իսպանիան ավելի լավ հանդիպում անցկացրեց։ Մենք պետք է վերանայենք խաղը։ Մենք երկու արագ գոլ բաց թողեցինք ու չկարողացանք հետ բերել կորցրածը, չնայած, որ երկրորդ կեսում մի քանի պահ ունեինք։

Խաղից առաջ ես զրուցեցի բժշկի հետ դիմակ կրելու անհրաժեշտության վերաբերյալ։ Անկեղծ ասած, ես հոգնել էի այն կրելուց և դա ինձ խանգարում էր։ Բժիշկն ինձ ասեց, որ կարող եմ այս խաղում չկրել այն։ 

Մրցաշարը ձախողված է։ Ես ցանկանում էի դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Տարին երկար էր, ու ես ցանկանում եմ արձակուրդ գնալ ու վայելել հանգիստը։ Ես վատ հանդես եկա, ու մենք վերադառնում ենք տուն։ Ամեն ինչ պարզ է։ Ես իսկապես հանգստի կարիք ունեմ, որից հետո սկսվելու է նոր կյանք». նշել է Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am