Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից հետո Զինեդին Զիդանը ներկայացավ մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Խաղի մասին.
«Բարդ հանդիպում ստացվեց. Մեզ չէր բավականացնում սրությունը հարձակման գծում: Զիջեցինք գնդակը մրցակցին, սակայն գոլը ծնվեց հակագրոհի արդյունքում: Ուրախալի է այն, որ 0:2 հաշվով պարտվելու ժամանակ թիմը կարողացավ բնավորություն ցույց տալ ու վերադառնալ»:
Խմբում տիրող իրավիճակի մասին.
«Փորձելու ենք անել այն, ինչը մեր ուժերի սահմաններում է: Բոլոր հանդիպումներում էլ ցանկանում ենք հաղթել: Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ խաղեր չեն լինում: Վստահ եմ, որ շարունակելու ենք մարզավիճակ ձեռք բերել ու շտկել խմբում ստեղծված իրավիճակը»:
Ազարի մասին.
«Սա նրա առաջին հանդիպումն էր երկար դադարից հետո: Որոշել ենք Էդենին ներգրավել աստիճանաբար՝ վնասվածքի կրկնությունը բացառելու համար: Հաշվի առնելով այն, որ խաղում ենք 3 օրը մեկ՝ առաջիկա հանդիպումներում նույնպես Ազարը խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կստանա»:
Ասենսիոն.
«Նա շատ լավ հանդես եկավ. գործում էր դինամիկ և նպատակամղված: Մարկոն միշտ սրություն է հաղորդում ու լարվածության մեջ պահում մրցակցին»:
Քննադատության մասին.
«Մեզ համար գլխավորը շարունակել աշխատելն է: Կարող եմ հավաստիացնել, որ գոհ եմ իմ թիմից: Լրագրողները պետք է կենտրոնանան իրենց աշխատանքի վրա, մենք էլ՝ մեր: Կարող եք տարատեսակ սուր հարցեր տալ, սակայն պատասխաններս դրանցից չեն փոխվելու: Լուրջ փոփոխությունների կարիք չունենք»:
Fanat, Realmadrid.am