Կիլիան Մբապեն հրաժեշտ կտա ՊՍԺ-ին մայիսի 12-ին, հայտնում է ինսայդեր Մալիկ Տրաորեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին նախնական պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:
Ամռանն աշխարհի չեմպիոնը մադրիդյան գրանդը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 18-րդ անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բորուսիա Դորտմունդի» հետ:
Fanat, Realmadrid.am